Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը «Կապիտուլյացիայի հաղթարշավը» հաղորդաշարով անդրադարձել է վերջերս արծարծվող թեմային, թե ինչո՞ւ և ի՞նչ հանգամանքներում Արցախը դուրս մնաց բանակցային ձևաչափից։ Քաղաքագետը նշել է, որ գործող իշխանության ներկայացուցիչները և ՀՀ առաջին նախագահը հակված են այն պատասխանին, որ դա պայմանավորված է 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահ դառնալու գործոնով, սակայն կան մի շարք կարևոր դրվագներ։

Հակոբյանն անդրադարձել է դիվանագիտական սխալներին, որոնցից մեկը, ըստ նրա, այն է, որ 1994-ին Բիշքեկյան բանակցության ժամանակ մեր պատվիրակության կողմից հրադադարի մասին արձանագրությունը ստորագրելու ժամանակ որպես նախապայման չդրվեց և չամրագրվեց հետագա բանակցություններին Արցախի մասնակցության հարցը։

Քաղաքագետը հիշեցրել է, որ Ադրբեջանին րոպե առաջ անհրաժեշտ էր կանգնեցնել Հայկական զորքերի առաջխաղացումը, սակայն կարևորագույն պահը բաց թողնվեց։

Հակոբյանը ներկայացրել է արձանագրված մի շարք փաստեր։ Օրինակ 1997 թվականին Ստրասբուրգում ԵԱՀԿ համաժողովի ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանի ելույթը, ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ 1997 թվականի հունվարին և ՀՀ առաջին նախագահի՝ Հայաստանի Հանրապետություն օրաթերթի հետ հարցազրույցի մի հատված։ Մասնավորապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր, որ «Ադրբեջանի քաղաքական ամբիցիայի պատճառով Լեռնային Ղարաբաղը որպես կոնֆլիկտի ուղիղ կողմ մնում է բանակցային գործընթացից դուրս»։ Այսպիսի գնահատական է տվել ՀՀ առաջին նախագահը Արցախի՝ այդ պահին բանակցային ձևաչափի մասին։

Քաղաքագետը նշել է նաև, որ կարևոր դեր են ունեցել 1996 թվականին նախագահական կեղծված ընտրությունները։ Ըստ Հակոբյանի, ՀՀ առաջին նախագահը կեղծ տեղեկություններ է տալիս, թե 1998 թվականին՝ երկրորդ նախագահի օրոք և պատճառով է Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից, իսկ թիմում անվերապահ նվիրվածները ու զոմբիացածները շուտասելուկի նման կրկնում են այդ ապատեղեկատվությունը։

«1996 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու առիթով կհիշեմ 1996 թվականի դեկտեմբերի 3-ին Լիսաբոնյան ելույթում հայր Ալիևի սարկազմիկ ձեւակերպումը՝ ուղղված Հայաստանի ներքաղաքական վիճակին ու Լևոն Տեր Պետրոսյանին։ Ըստ Ալիևի, ԼՂ-ն Հայաստանից հեռու պետք է պահել՝ շեշտելով 1996-ի նախագահական ընտրությունների մասին Եվրոպական մի շարք կառույցների ոչ դրական գնահատականները, Ալիևը հայտնում է իր մտահոգությունները ու ԵԱՀԿ-ին խորհուրդ է տալիս ժողովրդավար Արցախը հեռու պահել բռնատիրական բարքեր ունեցող Հայաստանից»,- ասել է քաղաքագետը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն