Հայաստանի ճարտարապետների պալատում «Ուրբանլաբ» կազմակերպությունը և Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն կազմակերպել են Քաղաքային պլանավորման և ժառանգության պահպանության խնդիրների վերաբերյալ մեկօրյա ֆորում, որի նպատակը քաղաքային ոլորտային մասնագետներին ու ազդեցիկ անձանց մեկ «սեղանի» շուրջ համախմբելն է: Ֆորումի շրջանակում վերհանվում  են քաղաքային զարգացման բնագավառի հանրային ընկալումները, առաջադրվելու են նորարարական և կայուն լուծումներ, վերարժևորվելու են քաղաքային գիտակարգերը, մասնավորապես՝ քաղաքային պլանավորումն ու ժառանգության պահպանությունը։

Քննարկման սկզբում ելույթ ունեցավ Սարհատ Պետրոսյան՝ ճարտարապետ-քաղաքային պլանավորող, ուրբանլաբի հիմնադիր․

«Արդյոք մասնագիտության կամ բնագավառի անվանման փոփոխությունն է, որ պետք գեղեցկացնի մեր քաղաքներ, պատասխանը միանշանակ այո, է որովհետև մասնագիտության կամ բնագավառի անվանումը փոխելով՝ մենք փորձում ենք վերարժևորել դա, վերարժևորել մի գործընթաց, որին մասնակից են եղել այստեղ ներկաներից շատերը։ Այսօրվա քննարկման շատ մասնակիցներ վերջին տարիներին հանրային և մասնագիտական գործունեության շրջանակում փորձել են վեր հանել այն սխալ ճանապարհը, որով մենք գնում ենք, և այդ պրոցեսների արդյունքում է, որ 2010 թվականին «Կինոմոսկվայի» ամառային դահլիճի կիսահաղթանակից հետո մենք հիմնադրեցինք «Ուրբանլաբ» հետազոտահեն կազմակերպությունը՝ նպատակ ունենալով ոչ թե պայքարել հետևանքների համար, այլ փորձել պատճառների համար աշխատանքներ տանել, այսինքն՝ մենք փորձենք այնպիսի գործողություններ և առաջարկություններ անել, որպեսզի չունենաք «Կինոմոսկվայի» ամառային դահլիճի նման դահլիճներ և այլ նման երևույթներ։ Խնդիրների մասին մենք, իհարկե, դեռ շատ կխոսենք, բայց ուզում եմ մի քաբի շեշտադրումներ անել։ Առաջինը, ինչպես նշեցի, «Քաղաքային պլանավորում» բնագավառի կայացումն է, և կարծում եմ, որ մենք այսօր կատարում ենք այդ ուղղությամբ քայլերից մեկը։

Երկորդը՝ այս վերարժևորման գործընթացում, երբ մենք 10-15 տարի առաջ խոսում էինք, օրինակ, Կոնտի պահպանության անհրաժեշտության մասին, մեզ վրա ծիծաղում էին, էսօր բոլորը պահպանում են Կոնդը, էն դեպքում, երբ ոչ ոք չգիտի, թե ինչպես են պահպանում, այն գործընթացները, որոնք գնում են Կոնդի շուրջ, ավելի լավ է չլինեին, քան թե լինեին, բայց այդ պրոցեսը չի նշանակում, որ մենք այս ճանապարհն իզուր ենք անցել, մենք «Կինոմոսկվայի» նման էլի ինչ-որ կիսահաղթանակներ ունեցել ենք, կամ այս դահլիճի այսօրվա բանախոսներից շատերի օգնությամբ մենք կարողացել ենք սահմանել օրակարգը, թե ինչ ուղղությամբ պետք է գնան պրոցեսները, բայց, ցավոք սրտի, շատ քիչ արդյունքի ենք հասել։ Այսօր՝ այդ գործընթացներից 15 տարի անց, երբ մեզնից շատերը մասնագիտական և հանրային դաշտում փորձել են այս խնդիրները բարձրացնել, կարծում ենք՝ լավ առիթ է, որ նորց հասկանանք, վերանայենք այս ողջ գործընթացը։ Այս գործընթացներում, կարծում ենք, շատ կարևոր է, որպեսզի ապաճարտարապետականացնենք քաղաքի պլանավորումը, խնդիրներից մեկը, կարծում ենք, այդտեղ է։

Այսօր մամուլում հաճախ տեսնում ենք, որ շատերն ուրախանում ենք, որ, այո, Հայաստանում զարգանում է շինարարությունը, Երևանում 3 անգամ ավելի շատ շենքեր են կառուցվում և այլն, բայց արդյոք 3 անգամ ավելի շատ ճանապարհներ են կառուցվում, արդյոք 3 անգամ ավելի շատ այգիներ են կառուցվում, արդյոք որևէ մեկը մտածում է, որ այս բոլոր կառուցապատումների արդյունքում ի՞նչ է տեղի ունենալու Դավիթաշենի կամուրջի, Կոմիտասի պողոտայի հետ։ Արդյոք որևէ մեկը մտածո՞ւմ է, որ Դալմայի այգու կառուցապատումը, երբ մոտ 30 հազար բնակիչ կունենա այդ թաղամասը, որտեղ չկա դպրոց, ի՞նչ է տեղի ունենալու դպրոցի ժամին։ Ոչ ոք չի մտածում։ Շատ հաճախ, երբ մենք սրա մասին ասում ենք, ասում են՝ մենք ինչ-որ մարդկանցով հավաքվել ենք, այս ամենը քննարկել ենք, կամ ասում են՝ Հայաստանում չունենք մասնագետներ։ Ես այդ բոլոր մարդկանց խորհուրդ եմ տալիս հետևել այսօրվա ուղիղ հեռարձակմանը, լինել այսօրվա դահլիճում, մեկ առ մեկ լսել այսօրվա զեկուցողներին, հետո կարդալ մեր հրատարակությունը, և կտեսնեն, որ Հայաստանում կա ֆանտաստիկ ներուժ, որն օրենքով պետք է լիներ որոշումների ընդունման տրամաբանության մեջ, ինչը, ցավոք, այդպես չէ։ Ինձ թվում է խնդիրների մի մասը սերնդային է, ես կարծում էի, որ սերնդափոխության դեպքում մենք կունենանք այլ իրավիճակ։

Ցավոք, այդպես չեղավ․ 2018-ի այսպես կոչված «հեղափոխությունից» հետո, երբ ողջ երկրում տեղի ունեցավ սերնդափոխություն, իսկ վերջին 1-2 տարում Երևանի քաղաքապետարանում եղավ սերնդափոխություն, մեր սրնդի ներկայացուցիչները դարձան որոշումներ ընդունողների մաս, ցավոք, ոչ մի բան չփոխվեց, ավելին՝ եռապատկի անգամ շինարարությունը բերում է նոր մարտահրավերներ, արդյոք մենք պատրա՞ստ ենք այդ մարտահրավերներին։ Ես կարծում եմ՝ եթե պատրաստ ենք, ապա այդ պատրաստվածությունը այսօր այս դահլիճում է, այս ուղիղ եթերի հետևում է, և կարծում եմ, որ այս պրոցեսի արդյունքում միգուցե մենք կարողանանք այս ամենի վրա ազդել»,- իր ելույթում ասաց Սահրատ Պետրոսյանը։

Նշենք, որ միջոցառմանը մասնակցում են քննարկմանը մասնակցում են ճարտարապետ Արսեն Կարապետյանը, Նանար Քալանթարյանը, արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյան, քաղաքային պլանավորող Ալեն Ամիրխանյանը, ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը, ճարտարապետ Մարիաննա Կարապետյանը և այլք։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն