Այսպիսի «որակի» «դատավորները» ոչնչացնում են մեր պետականությունը. Արամ Վարդևանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին առաջադրված մեղադրանքին ու գործի նյութերին ծանոթ եմ ամբողջությամբ: Կալանավորելու որոշում կայացնելու հնարավորություն չունեցավ նույնիսկ Վճռաբեկ դատարանն (դատախազություն) ու Արմինե Մելիքսեթյանը, քանի որ չկա դրա օբյեկտիվ ու սուբյեկտիվ նվազագույն հնարավորությունը: Հետևաբար պարզ վարժությամբ կարելի է պարզել, թե ինչ մասնագիտական որակի է պետք տիրապետել, որպեսզի կալանավորման որոշում կայացնել: Պետք է բոլորս գիտակցենք, այս իշխանությունները կալանավորում են ու կալանավորելու են բոլորին, դատական համակարգը իմունային համակարգը ոչնչացրել ու ոչնչացնում է այս իշխանություններն ու իբր բարձրագույն դատական խորհուրդը:
Պարզապես այսպիսի «որակի» «դատավորները» ոչ թե ուղղակի ապօրինի կալանավորում են իրանց անվտանգությունը պաշտպանած մարդկանց, այլ ոչնչացնում են մեր պետականությունը»:
Yerevan.today