Շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «TikTok»-ում իր տարածած տեսանյութերին և դրա հետ կապված խոսակցություններին։

«Ես 12 տարի ծառայում եմ Հայաստանին, մասնագիտությամբ տնտեսական գիտությունների թեկնածու եմ, վերջերս դիմել և ընդունվել եմ նաև իրավաբանական համալսարան։ Առաջարկն ըստ էության եղել է իմ մասնագիտական կարողությունների և հմտությունների շրջանակներում, ընդ որում՝ առաջարկը երկար է քննարկվել, քանի որ այդ պահին ես Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետն էի, և մենք շատ կարևոր ռևֆորմներ էինք դրա շրջանակներում իրականացնում»,- նշեց Գայանե Գաբրիելյանը։

Հարցին՝ հիմա՞ էլ է «TikTok»-ում նկարահանվում, փոխնախարարը պատասխանեց. «Եթե Ձեզ հետաքրքրում է, Դուք միշտ կարող եք ժամանակագրությունը հարցնել համապատասխան սոցկայքից, և Ձեզ այնտեղից անպայման կասեն, ես երբ եմ նկարահանվել։

Ըստ էության հայրենիքին ծառայելն առնվազն ինձ համար կարևորագույն բան է, և ես փորձում եմ իմ մասնագիտական կարողություններով և ինձ վրա դրված պարտականություններով դա ապացուցել։ Իսկ մնացածը, մենք միշտ կարող ենք ձեզ հետ սրճել և սուրճի սեղանի շուրջ քննարկել ոչ էական հարցեր։

Ես սիրում եմ խոսել այն թեմայով, որը վերաբերում է իմ մասնագիտությանը և իմ գործունեությանը, իսկ մնացածը, իմ երեխայի հետ կապված, ես աղջիկ ունեմ, շուտով 5 տարեկանը կլրանա, կարող եք ինձ դա էլ հարցնել, բայց չեմ կարծում, որ այդ ամենն այս միջավայրում պետք է անենք»։

Հաջորդ հարցին՝ օրինակ, չի՞ պատրաստվում սիգի անօրինական որսը նկարահանել ու «TikTok»-ում ցուցադրել ու ասել, որ չպետք է նման բաներ անել, փոխնախարարը պատասխանեց, որ լրագրողը հետաքրքիր ռեֆորմ է առաջարկում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն