Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շարմ Էլ Շեյխ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Եգիպտոսի քաղաք Շարմ Էլ Շեյխ` ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: Պատվիրակությունը Շարմ Էլ Շեյխում կլինի դեկտեմբերի 12-19-ը:
Արթուր Դավթյանի հետ միասին Եգիպտոս կմեկնեն նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ Ջանազյանը և ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը:
168.am