«Սյունիքի անվտանգության խնդիրը շարունակում է մնալ չլուծված». Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի անվտանգության խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Իշխանությունը կարծում է, որ եթե իրադրությունը համեմատության մեջ կայունացել է, ապա կարելի է շարունակել միայն ասֆալտով զբաղվել։
Իրականության մեջ Գորիսը, Կապանը և հարակից գյուղերը լրիվ այլ իրականության մեջ են գոյատևում։
Մարդիկ բազմաթիվ հարցեր ունեն, սակայն պատասխանատուններն անընդհատ փախուստի մեջ են։ Ի՞նչ ասեն, ի՞նչ ունեն ասելու։ Ոչինչ։
Մեր հայրենակիցները շարունակում են ապրել անորոշության և խորը մտահոգությունների մեջ։»
168.am