Վաղը` դեկտեմբերի 5֊ին Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են. այսօր էլ լռության օրն է։ Այսինքն` բոլորին արգելված է խոսել ընտրության մասին, քարոզչություն իրականացնել։

Համաձայն Ընտրական օրենսգրքի` քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է:

Մինչ օրենքն արգելում է, Արմավիրի իշխանական թեկնածու Դավիթ Խուդաթյանը խախտում է լռության օրը։ Նա հրապարակել է իր քաղաքական բնույթի հարցազրույցն ու կից գրառում կատարել. «Արմավիր խոշորացված համայնքը պիտի դառնա Հայաստանի համայնքային զարգացման լոկոմոտիվը: 

 ԿՈՂՄ ԵՄ»։

Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի խախտում չկա, նա հրապարակել է դեկտեմբերի 3-ին հրապարակած հարցազրույցը, սակայն ակնհայտ է, որ դա խախտում է։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն