Բերման են ենթարկել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածուներին և համակիրներին
«Բերման են ենթարկել նաև Այնթափ համայնքից Հունան Ավետիսյանին և ևս երկու անձանց, որոնք մեր դաշինքի համակիրներն են՝ այդպիսով, ըստ էության, խոչընդոտելով ընտրությունների ընթացքը»,-168.am-ին փոխանցեց Մասիսի համայնքապետի նախկին տեղակալ, «Դավիթ Համբարձումյան» դաշինքի անդամ Նորայր Հակոբյանը:
Հիշեցնենք՝ Նորայր Հակոբյանն ավելի վաղ տեղեկացրել էր Այնթափի համայնքապետ Կարեն Սարգսյանին բերման ենթարկելու մասին:
«Այս պահին դեռևս այս 4 անձանց են ոստիկանության միջոցով մեկուսացրել տարածքից. երկուսը դաշինքի թեկնածու են, երկուսը՝ համակիր:
Նաև տեղեկություններ ունենք, որ տարբեր տեղերում փորձում են «կարուսել» անել»,-հավելեց նա՝ նկատելով, որ դաշինքը ահազանգերի վերաբերյալ համապատասխան հայտարարություն տարածել է:
168.am