Ապարանի 17/49 ընտրատեղամասում ժամը 14:00-իդրությամբ 1853 ընտրության իրավունք ուբնեցող քաղաքացիներից քվեարկել են 727-ը:

Այս պահին էլ մարդկանց հոսքը դեպի ընտրատեղամաս շարունակվում է:

Հանձնաժողովի նախագահ Մերուժան Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքացիների մասնակցությունը նախորդ տարիների ընտրություններից այնքան էլ չի տարբերվում և մոտ 52% մասնակցություն է կանխատեսում:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի թվով 7 մարզերի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենում:

Արագածոտնի Ապարան համայնքում 2 ուժ է առաջադրվել՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Կարեն Եղիազարյան» դաշինքը: Վերջինս Ապարանի գործող քաղաքապետն է, այս պաշտոնը ստանձնել է 2017 թվականին:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն