Աբովյան խոշորացված համայնքում ընտրախախտում է արձանագրվել:  Այս մասին հատնում է «մեր քաղաքում»ֆեյսբուքյան էջը։

Մասնավորապես լուսանկարում պատկերված X5 մակնիշի ավտոմեքենան, կանգնել է թիվ 29/13 (2-րդ հիմնական ֆպրոց) ընտրատեղամասի դիմաց և բացահայտ ուղղորդում է քաղաքացիներին, որպեսզի ընտրեն ՔՊ-ին:

Հուսանք իրավապահները կարձագանքեն:

Մեկ այլ գրառմամբ էլ ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ «ՔՊ-ն հասկացել է, որ Աբովյան խոշորացված համայնքում հաղթելու շանսերը շատ փոքր են և անցել է բացահայտ կլյաուզիայի ու ահաբեկման: Աբովյան համայնքի բնակիչներին նամակներ (SMS) են ուղարկում, որ եթե չմասնակցեք ու չընտրեք ՔՊ-ին, հետագայում համայնքային խնդիրների բարձրաձայնման դեպքում դա հաշվի առնելով խնդիրներ կլինեն:



Սա հանցագործության մասին հաղորդում կարող են ընդունել Իրավապահները՝ քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը խաթարելու և դրա վրա ազդելու փորձի հանցակազմով:



Որպես հավելում, բոլոր Աբովյան խոշորացված համայնքի բնակիչներին ուզում ենք տեղեկացնել, որ սա բացարձակ սուտ է, նման բան լինել չի կարող, գնացեք ընտրատեղամաս և ընտրեք այն ուժին, որը Հայրենիք չի ծախել»:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն