Ժամը 20։00-ին ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվեցին ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը և սկսվեց ձայների հաշվարկը։

Ժամը 17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33,80 %-ը կամ ընտրելու իրավունք ունեցող 1,112,396 ընտրողից 376 003 քաղաքացի։

Ամենաակտիվ մասնակցության ցուցանիշը՝ 92,95 տոկոս, գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 3166-ը։ Ամենապասիվը Արմավիր քաղաքում է։ Այստեղ գրանցվել է մասնակցության 14.12 տոկոս։  Ընտրելու իրավունք ունեցող 44 452 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 6276-ը։

Նշենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում՝

Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին համայնքներում, 

Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Արարատ, Վեդի քաղաքներում,

Արմավիրի մարզի Արաքս, Վաղարշապատ, Փարաքար, Խոյ, Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան համայնքներում,

Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան, Մարտունի, Վարդենիս քաղաքներում,

Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Թումանյան, Փամբակ քաղաքներում,

Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Նոր Հաճն համայնքներում,

Շիրակի մարզ Արթիկ, Ամասիա, Աշոցք, Ախուրյան համայնքներում,

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք քաղաքներում,

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն