Եզդիաբնակ գյուղի բնակիչները «մերժել» են Ռուստամ Բաքոյանի թեկնածուին
Թալինի ենթաշրջանի եզդիաբնակ գյուղերը «մերժեցին» ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին եւ Թլիկի համայնքապետի նրա թեկնածու Սլավիկ Սալոյանին։ Թլիկ համայնքում ՔՊ-ն հավաքել է ձայների 15 տոկոսը։
Նշենք, որ եզդիաբնակ գյուղերը առանձնացրել են մեկ համայնքում, իսկ Թալինի շրջանի մնացած 29 գյուղերը միավորվել են Թալին անվանումով մեկ այլ համայնքում։
Չնայած դրան՝ Սափեյանների ՔՊ-ական մենիշխանության հաստատմանը պակասում է ավագանու 1 անդամի ձայն։ ՔՊ համայնքապետի թեկնածու Տավրոս Սափեյանը ստացել է ձայների 46.63 տոկոսը (5037)։
Hraparak.am