Արթուր Վանեցյանն՝ առանց ՀՀԿ-ի, ՏԻՄ-երում
«Հայրենիք» կուսակցությունը 2021թ. դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում մասնակցել է հինգ համայնքներում` Արտաշատ, Աշտարակ, Սպիտակ, Վանաձոր, Վայք։
Ընտրությունների նախնական արդյունքներով՝ բոլոր այս համայնքներում ընդդիմադիր կուսակցությունը ներկայացված կլինի ավագանու կազմում։ Ճիշտ է՝ կուսակցությունն առաջին տեղ չի զբաղեցրել, բայց կայուն ընտրազանգվածը նրան ապահովել է անցողիկ ձայներ եւ բոլոր համայնքներում այն հաղթահարել է ավագանի անցնելու շեմը։
Hraparak.am