168.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցով այսօր պետք է կայանար Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ տեսակապով քննարկում։

Պլանավորված քննարկմանը, սակայն, ըստ նույն աղբյուրի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի մասնակցել, փոխարենը՝ մասնակցել է այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստին։

Փոխվարչապետից փորձեցինք պարզել՝ ինչո՞ւ է ինքը հրաժարվել մասնակցել նիստին, իր բացակայության պարագայում պլանավորված նիստը կայացե՞լ է, թե՞ ոչ։

Մեր հարցերին ի պատասխան՝ Մհեր Գրիգորյանն ասաց.

«Դեմարկացիայի հարցով այսօր օնլայն քննարկում նախատեսված չի եղել։ Ձեր տեղեկությունը սխալ է, չի համապատասխանում իրականությանը»։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն