Շուշին ու Հադրութը զինվորներով հանդերձ հանձնվել են . Անուշ Սեդրակյան
Բռավո հեղինակին
Ռեհան չէք,մարիհուանա եք։
Փաստից, որ Շուշին ու Հադրութը զինվորներով հանդերձ հանձնվել են, զինվորների ծնողներն առանձնապես չեն նեղվել, որովհետև հանուն նրա, որ Արցախից ազատվեն, ծնողները ոչինչ, կհանդուրժեն, որ իրանց երեխեքը գերի լինեն։ Փաստից, որ զինվորներին գերության մեջ տանջամահ են անում, գերիների ծնողները չեն նեղվել, որովհետև հանուն նրա, որ խաղաղության պայմանագիր կնքվի, ծնողները ոչինչ, կհանդուրժեն, որ իրանց երեխեքը տանջվեն։ Բայց այ փաստից, որ Ալենը գերիներին դասալիք է կոչել, գերիների ծնողները նեղվել են, դուրս են եկել ցույց անելու։
Իսկ մինչ այդ, Կարսը սողալով մոտենում է։ Հիշու՞մ եք բոլշևիկ կոլաբորանտների հրահանգները տեղի գործակալներին. "դրդեք, որ զինվորները չենթարկվեն սպայերին, դրդեք, որ ամեն կերպ սաբոտաժի ենթարկեն սպայակազմի գործունեությունն ու հրամանները)։ Արդյունքում Կարսում Մազմանովը գնդակահարեց ինքն իրեն, զի երեք անգամ "կրակ" հրամանին բոլշևիկյան պրոպագանդայով վարակված, իրեն ԱՅԼ ԴԱՍԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ համարած զինվորը չենթարկվեց, զինվորի համար սպան՝ իմպերիալիստական բուրժուական մնացուկ, ավելի մեծ թշնամի էր, քան Կարսը գրավող թուրքը։ Երեսուն տարի Հայաստանում գողական բարքերով ու գլխի վրա շուռ տված արժեհամակարգով զինվորին սովորեցրել են, որ սպային ենթարկվելը զապադլո է, սովորեցրել են, որ սպան ուրիշ դասից է։ Մի տեղից մի բան հայթայթելու գլխավոր արժեքով ապրող սպան էլ զինվորին նայել է որպես ժեխ, կրակի վրա էլ յուղ են լցրել հատուկ թշնամություն անող հրամաննատարները, որ դիտավորյալ նվաստացրել են զինվորին հերիք չի, դեռ դա էլ նկարել ու տարածել ի ապացույց զինվորի տեսության, որ սպան իր թշնամին է։ Սպայի ու զինվորի միջև թշնամություն է ձևավորվել 30 տարի շարունակ։ Էսօր էլ, ամեն տեղից զարթնած, հոգու պարտքն է համարում գոռալ, որ ամեն ինչ հանձնած է, ամեն ինչ ծախած է։
Իշխանությունն էլ ոււղեղներն անջատած տրվել է "հզորների" ողորմածությանը։ Զինվորն ու սպան միասին լսում ու տեսնում են էս ամենը ու ամեն մեկն իր հերթին ասում "ինչի՞ համար ու ինչու՞ կռիվ տամ, եթե ամեն ինչ արդեն ծախված է, մեզնից միևնույն է ոչինչ կախված չի, վերադասս ու ենթակաս էլ ինձ թշնամու պես են վերաբերում"։ Ես երեք շաբաթ է գոռում եմ, որ նոյեմբերի 16֊ի թուրքական հարձակումը կանգնեցվել է մի խումբ հայրենասեր ու անձնվեր սպայերի ու զինվորների շնորհիվ, որոնց արածը որպեսզի վարակիչ բնույթ կրի ու օրինակ ծառայի ամբողջ բանակին, կոտրի արատավոր Կարսյան շղթան, պիտի տարածվի, պիտի ուղիղ ու հստակ ասվի ու ընկալվի, որ մի խումբ զինվոր ու սպա իրենք իրենց որոշումը կայացրել են, իրար եղբայր են կոչել ու գնացել կանգնեցնելու հարձակվող թշնամուն՝ թքած ունենալով ու հոգ չտանելով թե արդյոք աշխարհի հզորներն ի՞նչ որոշում են կայացրել էդ տարածքի մասին կամ կայացրե՞լ են արդյոք, թե՞ ոչ։ Բայց հայերն ի պատասխան ինձ բոլորով գոռում են, որ չէ, ՉԷՐ ԿԱՐԱ հայ զինվորը կամ սպան համարձակություն դրսևորել ու մի քանի դիրք ինքնուրույն պաշտպաներ, հայ զինվորն ու սպան խղճուկ դասալիք միայն կարող է լինել, որ առանց կրակոցի պիտի հանձնի դիրքը։ Այ սրան բոլորը մեծ հաճույքով հավատում են, էնպես վստահ են հավատում։ Եթե զինվորը չի դասալիք, ուրեմն հաստատ սպան է դասալիք։ Ու էս անողներն իրենց հպարտ ինտելեկտուալ համարելով օրվա իրենց գործը արած հաշվելով, գնում են հանգստանալու, որ վաղը նոր ուժերով միանան քայքայիչ պրոպագանդային, քայքայիչ գաղափարախոսությանն ու գործունեությանը։
Հրաման եղե՞լ է կրակելու, թե՞ չի եղել, կա նախօրոք որոշված հրահանգ, թե որ դեպքում պետք է կրակել, որ դեպքում՝ ոչ, վերջիվերջո, եթե չկա հրաման կրակելու, զինվորը կարող է ՓԱԽՉԵԼ։ Դուք քան թե գործողությունների անտրամաբանական ընթացքը վերլուծեք ու գտնեք իրական պատճառը, մորթվողի պես ճղղում եք "ամեն ինչ ծախած է, չկրակելու հրաման է տված"։ Կարող է և ամեն ինչ ծախված է, ավելի ճիշտ, հաստատ ծախված է, բայց փուշթունները թքած ունեին, քրդերը թքած ունեն, խուսիթները թքած ունեն թե ով ինչ է ծախել, իրենք ասում են "համբալ, էդ հողը քո՞նն է, որ ծախել ես, ապրես որ ծախել ես, ես չեմ տալիս, որովհետև հողի տերը ես եմ ու ԵՍ ԵՄ ՈՐՈՇՈՒՄ ծախե՞լ թե՞ ոչ"։ Բայց դուք քրդեր չեք, դուք փուշտուններ չեք, դուք բոլորով միասին խոնարհ ու հնազանդ մարդիկ եք, որոնք թեկուզ իրենց ընդդիմադիր են համարել, բայց ընդդիմանալու ոչ ուժ ունեն, ոչ էլ առանձնապես ցանկություն։
Զինվորն իհարկե արժեք է, բայց նա չէ միակ արժեքը։ Զինվորը ոչինչ է առանց գաղափարի։ Սպան էլ է արժեք, բայց նա էլ է ոչինչ առանց գազափարի։ Քաղաքացին արժեք է, բայց ոչինչ է առանց գաղափարի։ Երբ բոլորի մտքի հիմքում նստած է "ամենը ծախված է" դուք էլ տերը չեք նրանց մտքի։ Մտքի տերն արդեն "ինձնից ոչինչ կախված չէ"ն է։ Երբ դուք գոռում եք "զինվորը լավն է, սպան է տականք", դուք այլևս տերը չեք զինվորի մտքի, զինվորի մտքի տերն է "սպան է իմ թշնամին է"ն։ Երբ դուք գոռում եք "աաաաա, սաղ վերում պայմանավորվածա եղել", դուք այլևս տերը չեք սպայի մտքի, սպայի մտքի տերն է "անշնորհակալ ժողովուրդ, սրա՞նց համար եմ ես ինձ կոտորում, ավելի լավ է գնամ ընտանիքս հոգամ"։ Երբ դուք առանց կրակոցի գերի հանձնվածին ասում եք հերոս, դուք այլևս գերու մտքի տերը չեք, գերու մտքի տերն է "հա մեկա էսա հետ կբերեն, տանն էլ ես հերոս եմ, ինչու՞ իզուր կրակեմ, նա էլ ինձ կրակի, կարողա մեկն էլ մեզնից մեռնի"։
Հայփի հետևից մի գնացեք։ Եթե մի բան բացահայտ է շատերին, ուրեմն այն կեղծ է, եթե որևէ միջավայրի կամ նույնիսկ միկրոմիջավայրի մեծամասնություն բան է գլխի ընկել, ուրեմն կեղծ է գլխի ընկել։ Ճշմարտությունը միշտ քչերին է հասանելի, հատուկենտներին։ Մի վազեք ամեն սկանդալային իբր բացահայտման հետևից։ Ամեն մեկիդ համար իր ծուղակն է նախատեսված։ Մտածեք, երկար մտածեք, մինչև փոշին կցրվի ու կտեսնեք իրականությունը, թե չէ Զոհրապի ռեհանի պես ամբողջ գիշեր բանաստեղծություններ կգրեք ռեհանի թփին։