Ի՞նչ պետք է աներ վարչապետի աթոռը զբաղեցնողը որ չկործաներ երկիրը. Արտակ Գալստյան
Այսօր վարչապետի աթոռը կեղծված ընտրություններով զբաղեցնողը ԱԺ ում նորից միացնելով իր «նախկիններն են մեղավոր իսկ ես սուրբ եմ » արդեն զզվելի դարձած երգը հայտարարեց, թե դեռևս չի տեսել մեկին, ով կասեր թե ինչ պետք է աներ ինքը, որպեսզի փրկեր Արցախը, Հայաստանի ինքնիշխանությունը, տնտեսությունը և պետականությունը:
Չնայած բազմիցս ասել եմ, բայց ստիպված հատուկ վարչապետի աթոռը կեղծված ընտրություններով զբաղեցնողի համար կրկնեմ, քանի որ ինչպես ցույց է տալիս կյանքը, վերջինս հայերեն խոսքը միանգամից չի հասկանում, իսկ ադրբեջաներեն չգիտեմ և մեր մեջ ասած չեմ էլ պատրաստվում սովորել:
Այսպես, ի՞նչ պետք է անեիր դու, վարչապետի աթոռը կեղծված ընտրություններով զբաղեցնողդ, որպեսզի չխայտառակվեր աշխարհով մեկ և չկործաներ երկիրը: Շատ կետեր կարող եմ նշել, բայց կնշեմ ընդամենը յոթ կետ, որը կատարելու դեպքում կապիտուլյանտ չէիր դառնա և դավաճան չէիր կոչվի:
1. Պետք է լսեիր հորդ խոսքը և վարչապետ նշանակեիր քեզանից խելոքին: Իսկ Վարչապետ դառնալու հենց հաջորդ օրվանից պետք է հասկանայիր թե ինչ պաշտոն ես զբաղեցնում և պետք է դադարեիր ստելը, բամբասելը, զազրախոսելը և գոնե թե զբաղվեիր ինքնակրթությամբ:
2. Այն պահից երբ հասկացար, որ երկիր ղեկավարելը ոչ մի առընչություն չունի քո մտավոր, կամային, արժեհամակարգային ունակությունների հետ մի կողմ պետք է դնեիր քո չկայացվածության բարդույթը և պետք է հրաժարական տաիր: Այն որ երկիր ղեկավարելը քո հետ նույնիսկ հեռակա կապ չունի պարզ էր դեռևս 2018թ-ի վերջին: Առավել ևս աշխարհով մեկ խայտառակվելուց հետո չպետք է կեղծեիր ընտրությունները և դրանով իսկ աշխարհով մեկ վարկաբեկեիր ու ծիծաղի առարկա դարձնեիր Հայ ժողովրդին:
3. Հստակ հասկանալով, որ հեռու ես ղեկավար լինելուց, բայց շարունակելով պաշտոնավարել, գոնե թե երկու տարվա ընթացքում, որը ի դեպ բավարար ժամանակ էր, պետք է կալանավորեիր քո ասած թալանչի նախկիններին և թալանը վերադարձնեիր պետությանը, կամ հայտարարեիր որ սովորական ստախոս ես, թալան չի եղել, նախկիններն էլ թալանչի չեն եղել և գոնե դրանով փակեիր այդ հարցը:
4. Պետական պարտքը մոտ 7.5 միլիարդ դոլարով ավելացնելուց հետո, գոնե երեքից չորս միլիարդ դոլարը պետք է ներդնեիր բանակի վրա, այլ ոչ թե մսխեիր և այդ ժամանակ կապիտուլյացիա միանշանակ չէիր կնքի:
5. Չպետք է քո գավառական ուղեղով մտածեիր որ գերտերություններին կարող ես խաբել ու հիմարացնել այնպես, ինչպես խաբեցիր Հայ ժողովրդին, «Պապը ամեն անգամ փլավ չի ուտում», իսկ մեծ քաղաքականությունում շորթումը և կռուտիտը հանգեցնում է ծանր հետևանքների, որին որ ականատես եղանք ազգովի:
6. Հստակ հասկանալով, որ հեռու ես ղեկավար լինելուց, գոնե թե քեզ պետք է շրջապատեիր խելացի ու փորձառու մարդկանցով, այլ ոչ թե այնպիսի կադրերով, որոնց շրջապատում քեզ նմանը «հանճար» է և «դուխով»:
7. Երբ հասկացար, որ պատերազմը անխուսափելի է, իսկ դու էլ ոչ միայն երկիր ղեկավարելուց ես հեռու այլ նաև աղոտ պատկերացում ունես բանակի մասին, որն էլ ըստ քեզ հիմնովին թալանված էր նախկինների կողմից, պետք է հրաժարական տայիր և տեղդ զիջեիր ավելի բանիմացին, չասես «ո՞ւմ, չկար այդպիսին», հավատա ում էլ զիջեիր քեզանից լավն էր լինելու:
Եթե կատարեիր այս քայլերը չէիր կործանի երկիրը, միջազգային մակարդակով չէիր արժանանա «Նոլդու» իսկ տեղական մակարդակով «Սյունյաց Ողջույն» տիտղոսներին:
Արտակ Գալստյան