2022 թվականը  սկսվեց գների աճով  և   դրանցով պայմանավորված՝ քաղաքական ցնցումներով: Սակայն, եթե Հայաստանում  ջրի և  էլեկտրաէներգիայի գների  աճը  դիտվեց օրինաչափ երևույթ և, բացի ներխոհանոցային  ընդվզումներից,  հրապարակային   հանրային   բողոքներ ցայսօր չարձանագրվեցին, ապա Ղազախստանում դրանք քաղաքական  դրամայի վերածվեցին:   Ղազախստանը, որը  համարվում էր հետխորհրդային տարածքի  կայուն ավտորիտար,  «Ելբասիի» երկիր, երեք օրվա ընթացքում սկսեց քաղաքական ճաքեր տալ:   

Ուշագրավ է, որ 2022  թվականի հունվարի 5-ին, Ղազախստանի  հարևան  երկրները         միջինասիական երկրում  գլուխ բարձրացրած բողոքական   ալիքը համարում էին պետության  ներքին գործը: Մասնավորապես, ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դ. Պեսկովը, հենց հունվարի  5-ին ցերեկը  հայտարարեց՝ «Ռուսաստանը  դեմ է որևէ    երկրի  արտաքին  միջամտությանը Ղազախստանի իրավիճակին: Կրեմլում համարում են, որ  այդ երկրի  իշխանությունները   սեփական ուժերով կարող են  կարգավորել ներքին խնդիրները»:  Այսպիսով,  հստակ  էր՝ ղազախական  ըմբոստությունները ներքին խնդիր են և արտաքին որևէ խաղացող իրավունք չունի միջամտել  դրանց լուծմանը: Իսկ արդեն հունվարի 5-ի  երեկոյան որոշվեց  ՀԱՊԿ խաղաղապահ  ուժեր ուղարկել Ղազախստան:  Այս  ֆոնին, ինչպես   նշում են  փորձագետները, զարմանալի էր ՀԱՊԿ-ի փաստացի միջամտությունը Ղազախստանի  ներքին խնդիրների լուծմանը,այն դեպքում, որ ՀԱՊԿ-ը, որպես  անդամ-երկրների   հավաքական անվտանգություն ապահովող  կառույց, պարտավորություն ունի օգնություն   ցուցաբերել միայն   արտաքին մարտահրավերի ՝ հարձակման,  օտար  երկրի ագրեսիայի  դեպքում:

Հետաքրքրական է Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի անձնական շահագրգռվածությունը՝  հարեհաս  լինել մի երկրի  ղեկավարի, որն  ընդամենն   ամիսներ առաջ շնորհավորում  էր Հայաստանի  թշնամի Ալիևին՝ արցախյան պատերազմում տարած հաղթանակի մեկամյա տարելիցի կապակցությամբ:

Արդյուքնում՝ Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, ի շարս  ՀԱՊԿ անդամ այլ երկրների, զորախումբ ուղարկեց Ղազախստան:

Այս ամենը  զայրութ, զարմանք, քմծիծաղ ու ծաղր առաջացրեց ոչ միայն հայաստանյան  որոշ  ուժերի, այլև   դրսի   քաղաքական վերլուծաբանների  շրջանում:

Հայ հասարակությունը   հարց է տալիս.Հայաստանն   ի՞նչանունդրեց, ինչպե՞սվերնագրեց    ՀԱՊԿ-իշրջանակներումհայկականզորախումբ  ուղարկելու փաստը: ՆիկոլՓաշինյաննայդպիսով   աջակցեց  ժողովրդավարությա՞նը, թ՞եբռնապետությանը։

Տեղին է հիշեցնել՝ երբ   Հայաստանը  տարբեր  ֆորմատներով՝ գրավոր, թե  բանավոր,  ադրբեջանական ագրեսիայի փաստով դիմեց ՀԱՊԿ-ին,ապա այն  մերժեց Հայաստանի խնդրանքը: Իսկ  արտաքին տարբեր  փորձագետներ  բացահայտ  նշում էին, որ  հայերի համար այլոք պտի չզոհվեն  ադրբեջանցիների  օկուպացիայի  դեմ   ենթադրյալ կռիվներում: Ու հիմա  վերստին հարց է առաջանում. եթե   շիկացած  Ղազախստանում  խաղաղապահական ծառայություն իրականացնող  հայ զինվորականների  գլխից   մազ ընկնի, ապա ո՞ւմ և  ինչ՞ի  համար է  դա լինելու:  Չմոռանանք, որ  ղազախական քաղաքական ղեկավարությունը   ոչ  հայկական  ազգային շահերի   աջակիցն է , ոչ  էլ մեր դաշնակիցը:   Այն մեր  թշնամի Իլհամ Ալիևի ռեժիմի  ջերմեռանդ  սատարողն է: Ի  դեպ, Թուրքիան և Ադրբեջանն  որևէ  կերպ չեն արձագանքել ղազախական իրադարձություններին, բացի,Տոկաևի հավաստմամբ, Թուրքիայի  նախագահի  աջակցության խոսքերից:

Ո՞րն է  Փաշինյանի  մոտիվացիան Տոկաևին աջակցելու հարցում

 Նիկոլ Փաշինյանի    սրտապատառ պոռթկումը՝  անմիջապես սկսել   քաղաքական խորհրդակցությունները ՀԱՊԿ անդամ-երկրների հետ  Ղազախստանին օգնելու  հարցով,  պայմանավորված չէ միայն  նրանով, որ Հայաստանն է այժմ նախագահում այդ կառույցը: Փաշինյանի  սրընթաց արձագանքը, թերևս, նունի  ներքին վախեր: Առաջին. Փաշինյանին թվում է, որ եթե Հայաստանում   ստեղծվի  քաղաքական  գերզգայուն այնպիսի իրավիճակ, որ նա չկարողանա  կյանքի կոչել   իր հռչակած    սկզբունքը՝  տանկերի թրթուրների տակ ճզմել ընդդիմադիրներին,   ապա կարող է   քաղաքական ալավերդիի սկզբունքով, դիմել   ՀԱՊԿ-ին՝ երկրի ներսում պատժիչ  գործողություն   իրականացնելու    ակնկալիքով: Սակայն Նիկոլ Փաշինյանը   մոռանում է, որ ինքն արդեն երկու անգամ՝ տարբեր  պաշտոնական խողովակներով,դիմել է  հավաքական անվտանության  այդ կազմակերպությանը՝ Հայաստանի  համար  ծանրագույն  օրերին և մերժվել է: Ընդ որում, խոսքը չի գնացել քաղաքական  իր ռեժիմը փրկելու մասին, այլ՝ երկրի տարածքային ամբողջականությոան: Ու  հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքական տհասության ու   իրավիճակին  չտիրապետելու, արտաքին ագրեսիային  դիմագրվելու անկարողության  պատճառով, Ադրբեջանի զորամիավորումները  ցայսօր  օկուպացված են պահում հայկական  Սև Լիճը: Կրկին հարց է առաջանում. եթե Նիկոլ Փաշինյանն ուներ   ռազմական, զինվորական   այնքան ռեսուրս, որ կարող էր ուղարկել Ղազախստան, ինչո՞ւ այդ ռեսուրսը գործի չէր դրել Հայաստանի  տարածքային   ամբողջականությունը  պաշպանելու հարցում: Եթե հիշում եք, արտաքին փորձագետները մատնացույց էին անում Հայաստանի իշխանությունների քաղաքական  անգիտությունն ու  ռազմաքաղաքական իմպոտեցիան, ասելով՝ դուք ինքներդ ձեզ չեք ուզում պաշտպանել, դուք ձեր  վրա դրսից   զինված տղա  եք  բերո՞ւմ: Այս օրերին ևս, Փաշինյանը քաղաքական քացի  է ստանում և´ ներսից, և´ դրսից: Նա չի  հասկանում, որ   իր    կամազուրկ խոնարհումները   ՀԱՊԿ-ի ու Վլ. Պուտինի առջև   քաղաքական   փուչիկի արժեք ունեն:

  Քաղաքական պրագմատիզմն ունի  խիստ  իրավիճակային   փաթեթավորում. Փաշինյանն  քաղաքական այն  աքտորը  չէ, որի  համար Պուտինը կամ ՀԱՊԿ-ը կարող են  իրեն փրկության  հասնել, հատկապես, որ, ինչպես պնդում էր Ժիրինովսկին  արցախյան  պատերազմից  հետո,Ռուսաստանը  մեկ անգամ արդեն փրկել է  Նիկոլ Փաշինյանին: Ցավոք, ոչ  մեկն  հարց չուղղեց  ռուսաստանյան այդ քաղաքական գործչին, թե  ինչո՞ւ և ինչպե՞ս է  Ռուսաստանը  ձեռք մեկնել Փաշինյանին:

Հարկ է  շեշտել, որ ռուսական  քարոզչամեքենան, որը Փաշինյանին համարում է  «соросятина»` Սորոսի կադր, այժմ քար լռություն է պահպանում    Փաշինյանի    ղազախական  փրկագործական    արտիստիզմի վերաբերյալ: Նրանք, թերևս,  համարում են,որ Փաշինյանն հեշտ  կապիտալացվող եւ  հարմարվող պատեհապաշտ է, որին իշխանությունից կարող են հեռացնել միայն նրանք, ովքեր «փողոցային» այդ ընդդիմադրին  սարքեցին Հայաստանի վարչապետ: Այսպիսով, Փաշինյանի՝ Ղազախստանի  նախագահին   աջակցելու քաղաքական մոտիվացիան, ունի  քաղաքական հեռահար հարմարվողականություն՝ ես քեզ ձեռք, դու ինձ ՝ «մեջք» կտաս: Պուտինին ու ՀԱՊԿ-ին էլ  կվերցնես քո վրա՝  համոզելով , որ  ես   քաղաքական, ոչ թե իրավիճակային  ավանտյուրիստ եմ: 

 Ղազախական  քաղաքական  դրաման՝  նույն  սցենարով

Հետևելով   ղազախական իրադարձություններին, ղազախ փորձագետների և լրագրողների  ելույթներին, պարզ է դառնում, որ գազանավթային գների աճի բողոքական  անհնազանդությունը, թեև  չունի երևացող  առաջնորդներ, սակայն,  իրապես,ունի լատենտ  տիկնիվարներ:

  2018 թվականի հայկական  իշխանափոխության սցենարը փոք-ինչ այլ էր: Մեզ մոտ   կար  դերակատար, բայց, մինչև  ապրիլի առաջին կեսը, չէր երևակվում   փողոց փակողների  առաջնորդը:Նրա  քաղաքական  ուրվանկարը  հստակ գծվեց, երբ Նիկոլ Փաշինյանն      հայտարարեց թավշյա հեղափոխություն   սկսելու մասին:

 Ղազախներին հետաքրքրում է՝   ինչպե՞ս  կարող էր 45 անզեն   բանդիտ ներխուժել Ալմաթիի օդանավակայան, ինչպե՞ս կարող էին հարյուրավոր  աշխատակիցներ կապիտուլացվել դրանց առջև, ինչպե՞ս  կաթվածահար եղավ   ռազմավարական նշանակության այդ օբյեկտի  աշխատանքը:  Հայաստանցիների շատերին  էլ   ցայսօր պարզ չի դարձել, թե ինչպե՞ս կարող էր  անհայտ  ծագման  երիտասարդների մի խումբ, րոպեների ընթացքում՝ համաժամանակյա, փակել  երկրի խոշոր քաղաքների  փողոցները:  Ղազախներին հայտնի չէ, թե ոն՞ց են  իրենց գյադաները    ներխուժել   ղազախական   արտաքին հետախուզության   ծառայության    զինանոց և  անարգել   վերցրել մեծ քանակության զենք: Մեզ էլ հայտնի չէ, թե ինչո՞ւ  Հայաստանի  ռազմավարական նշանակության  օբյեկտ՝  ռադիոտուն, ներխուժած, հանրային ռադիոեթերը խափանած  Նիկոլ Փաշինյանը  չձերբակալվեց: 

Ղազախստանի  բնակիչները  պատմում են, որ չեն հասկացել ՝որտեղի՞ց  և ինչպե՞ս էին ծլում  ահաբեկիչ գյադաները  իրենց փողոցներում: Մեզ էլ     ցայսօր պարզ  չէ, թե  որտեղի՞ց  էին կարգավորվում  մեր գյադաները՝ մեկ  ակնթարում  խաթարելով  և խափանելով  երկրի    տարբեր օբյեկտների  կենսագործունեությունը:

Պարզ է մի  հանգամանք. յուրաքանչյուր երկրի  համար գրվում  են  այդ երկրի  մենթալիտետին  բնորոշ  հեղափոխությունների մեթոդական ուղեցույցներ:Դրանց հիմքում՝ տարբեր հասարակական կազմակերպությունների   պարտաճանաչ  հաշվետովություններն են՝ ստացված դրամաշնորհային  «օրապահիկների» դիմաց: Մեկ այլ    համընկնում  ևս ակնբախ է. սցենարիստների  ծրագրային նպատակադրումը՝ արագ  խառնակչության մարտավարության   կիրառությունն է և  հանրային  ատելությունը քաղաքական  պրոֆիտի վերածելու մղումը: Որպես կանոն, ընտրվում է քաղաքական որոշակի կամ անորոշ փորձ ունեցող,   կառավարման  նվազույն գիտելիք ու  հասուն թիմ չունեցող  առաջնորդ-միջուկ: Մեր  դեպքում,  դերակատարին հավելյալ բնութագրել պետք չէ:Իսկ Ղազախստանի  պարագայում,  արտաքսման   ստվերից  ուրվագծվեց  քրեական  պատմությունների  մեջ   խառնված, Ղազախստանի  էներգետիկայի նախկին նախարար Մուխթար Աբլյազովը:Նա, թեև, չընդունեց իր  ուղղակի  մասնակցությունը ղազախական  դիմադրությանը, սակայն նշեց, որ մարդիկ դուրս էին եկել  հրապարկներ իր  կուսակցության քաղաքական կոչերով:Նա նաև հավելեց, որ կոչ է արել իր հայրենակիցներին, Հայաստանի  օրինակով, իրենցով  լցնել վարչական շենքերը: 

Politik.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն