Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ իշխանությունները խոսում են Արցախում հումանիտար աղետի մասին, բայց դրանից հետո Բրյուսեում 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ծնված հայտարարության մեջ չի նշվում Արցախ բառը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ դա հայտարարության առանցքային թերություններից մեկն է։ Հաջորդը դեմարկացիայի ու դելիմիտացիայի պայմանավորվածությունն է։

Վարդևանյանը կարծում է, որ հնարավոր չէ դեմարկացիա իրականացնել մի երկրի հետ, որը էթնիկ զտում, զինված գործողություններ է անում Արցախում։

Լրագրողի դիտարկմանը, թե նմանատիպ հայտարարություններ անողներին մեղադրում են պատերազմ հրահրելու մեջ, Վարդևանյանն ասաց․

«Այս խայտառակ իրավիճակի այլընտարնքը պատերազմը չէ, չի կարելի ՀՀ ներսում ինչ-որ վախեցնելու քաղաքականություն վարել, չկա նման բան․ պատերազմի առկայության հնարավորության կամ այդ հանգամանքները չի նշանակում, որ պետք է դրա համար ամեն անգամ գնաս ու քեզ «կզած» պահես»։

Վարդևանյանը համոզված է, որ կան հարթակներ, որոնք պետք է օգտագործել, ԵԱՀԿ համանախագահության հարթակ, ՌԴ՝ որպես բանակցությունների կողմի հարթակ, որոնք պետք է օգտագործել, մինչդեռ հայտարարության մեջ չի նշվում ԵԱՀԿ համանախագահություն բառը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև ապրիլի վերջ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն է ձեռքվերվել։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ԱԳ նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն