Բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը, իսկ 21 761 վճարովի տեղերից՝ 6518-ը. 550 անվճար տեղ մնացել է թափուր: 

Նախօրեին հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստին հայտարարել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը։



Նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է բուհերի ընդունելությանը և թափուր մնացած տեղերի հարցին` խնդրահարույց համարելով այն փաստը, որ անկախ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններից՝ անընդունելի է նվազագույն շեմի միավորով բուհ ընդունվելը:

«Չի կարելի ուղղակի ուսանողներ հավաքագրել` չկարևորելով նրանց ակադեմիական մակարդակը»,-շեշտել է նախարարը՝ բուհերին հորդորելով համապատասխան քայլեր ձեռնարկել՝ բարձրացնելու տվյալ մասնագիտությունների գրավչությունը:

Գնահատման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն