Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։



Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արեւիկը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է զոլավոր բլուզի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Նկա՞ր թե՞ վիդեո։ Գնալով ինստան ֆոտո տիրույթից վիդեո տիրույթի է վերածվում։ Վերջ, էլ չնկարվե՞նք»,- մեկնաբանություններում գրել է նա։



Ավելի վաղ տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը նարնջագույն բլուզ էր կրում, որը համադրել էր ջինսե տաբատի եւ սեւ բաճկոնի հետ։ Նրա մազերն արձակված էին, նուրբ դիմահարդարմամբ էր։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Արեւիկը խոսել էր կանանց հանդեպ բռնության մասին։ «Մի կողմից կանանց իրավունքների ֆետիշացում է, մյուս կողմից աշխարհում դեռ կա (ու ոչ քիչ) կանանց հանդեպ բռնություն և որ ամենավատն է իրենց տներում՝ ամուսնու կողմից։ Հաճախ կանայք գաղտնի են պահում, լռում են այդ մասին։ Ի՞նչ եք կարծում` ձեր շրջապատի կանանց մեջ կան նման դեպքեր։ Լռո՞ւմ են», - գրել էր նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն