Բժիշկների միջազգային հանրույթը պարզել է, որ ամբողջ աշխարհում 1,34 միլիարդ մարդ պարբերաբար ալկոհոլ է խմում վտանգավոր չափաբաժիններով։ Նրանց մեծ մասը 15-39 տարեկան երիտասարդներ են, գրում են հետազոտողները Lancet-ում հրապարակված հոդվածում։

Այս եզրակացությանն են հանգել գիտնականները, ովքեր ուսումնասիրել են Global Burden of Disease  նախագծի շրջանակներում հավաքագրված տվյալները՝ պարզելու, թե քանի մարդ է չափավոր և մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործում: Հետազոտողները ուսումնասիրել են ալկոհոլի օգտագործման ռիսկը առողջական 22 խնդիրներ ունեցողների  համար, ներառյալ վնասվածքները, սրտանոթային հիվանդությունները և քաղցկեղը: Տվյալները հավաքագրվել են 2020 թվականին ՄԱԿ-ի 205 անդամ երկրների գործընկերների կողմից։

Հաշվարկները ցույց են տվել, որ աշխարհում 1,34 միլիարդ մարդ պարբերաբար խմում է պոտենցիալ վտանգավոր քանակության ալկոհոլային՝ օրական ավելի քան երկու խմիչք: Մոտ 76,7%-ը տղամարդիկ են, իսկ կեսից ավելին՝ 59,1%-ը՝ 15-ից 39 տարեկան երիտասարդներ և աղջիկներ։

Գիտնականները նշել են, որ երիտասարդների և տարեց  մարդկանց վրա ալկոհոլի բացասական ազդեցության բնույթը տարբեր է։ Ալկոհոլային խմիչքների ցանկացած չափաբաժին վտանգավոր է երիտասարդների և դեռահասների առողջության համար, մինչդեռ տարեցների ինքնազգացողությունը երբեմն բարելավվում է փոքր քանակությամբ ալկոհոլից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն