«Հայաստան» հիմնադրամը վերանորոգման աշխատանքներ է իրականացնում Նորքի տուն-ինտերնատում
«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերանորոգման աշխատանքներ է իրականացնում Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող Նորքի տուն-ինտերնատում: Այդ մասին ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:
«Վերանորոգվել են առաջին մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերը, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող լվացքատունը, իրականացվել է լվացքատան տանիքի ծածկույթի փոխարինում:
Ներկայումս վերանորոգման աշխատանքները շարունակվում են:
Տարիներ առաջ Հիմնադրամն իրականացրել է նաև տուն-ինտերնատի առաջին մասնաշենքի երրորդ և չորրորդ հարկերի վերանորոգումը»,- նշված է գրառման մեջ: