Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրել է ՀՀ հանրային ներդրումների կառավարման համակարգի նկարագիրը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն ընդունել է Զարգացման Ֆրանսիական գործակալության խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին։
Անի Իսպիրյանը ներկայացրել է Հայաստանի հանրային ներդրումների կառավարման համակարգի ընդհանուր նկարագիրը և վերջինիս բարելավման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները։
Խորհրդատվական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակն էր հանրային ներդրումների կառավարման համակարգի շրջանակում նախանշել համագործակցության հետագա հնարավոր ուղղությունները։

Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ





































