Տիեզերագնացները բացառիկ հնարավորություն ունեն մեր մոլորակի մասին խոսել տիեզերքի բարձրությունից. Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում որոշ նոր մանրամասներ է հայտնել սեպտեմբերին մայրաքաղաքում կայանալիք «Սթարմուս» փառատոնից: Նա, մասնավորապես, գրել է.
«Լուսնի վրա քայլած մարդը կլինի Երևանում:
Մինչ մարդկության մեծամասնությունը տիեզերքի մասին դատողություններն` անում, իսկ զգացմունքներն արտահայտում է Երկիր մոլորակից, տիեզերագնացները բացառիկ հնարավորություն ունեն մեր մոլորակի մասին խոսել տիեզերքի բարձրությունից։ Իսկ թե ինչ կարող են պատմել` կիմանաք այս տարվա սեպտեմբերի 5-10-ը՝ մասնակցելով StarmusVI փառատոնին»։