Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում ներկայացվել է, թե ինչպես են քաղաքացիները վնասում կանգառներում տեղադրված լույսերը, պոկում լարերը: Դիմելով քաղաքացիներին՝ նշվում է.

«Սիրելի՛ աջափնյակցիներ, չնայած առկա բազում խնդիրներին`դուք ականատես եք լինում, թե ինչպես Աջափնյակ վարչական շրջանի ողջ աշխատակազմը ամենօրյա ռեժիմով բարեկարգում ու բարելավում է մեր վարչական շրջանը։

Սակայն որոշ բնակիչներ իրենց անփույթ վերաբերմունքն են ցուցաբերում մեր համայնքային գույքի հանդեպ։



Վերջերս որոշում կայացվեց Հալաբյան փողոցի ողջ երկայնքով տեղադրել նոր կանգառասրահներ.աշխատանքները մեծ թափով ընթանում են,սակայն դեռ ավարտին չհասցրած`այսօր հայտնաբերում ենք այդ կանգառասրահների կոտրված լույսերը, պոկված լարերը և գողացված լուսային լամպերը։

Հարգելի՛ աջափնյակցիներ, խնդրում ենք աջակցել մեզ`պահպանելով ձեր իրավունքները և թույլ չտալ նման անհարգալից վերաբերմունք մեր համայնքի հանդեպ: Մեր համայնքում, մեր բոլորի աչքերի առջև վնասում են բոլորիս համար նախատեսված համայնքային գույքը, խնդրում ենք չլռել և լինել զգոն։

Լինենք կառուցողական և սիրենք մեր մայրաքաղաքը»,-նշված է հայտարարությունում։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն