Շիրակի մարզում բերքահավաք է․ դիտարկվել է գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքի աճ
Ախուրյան, Արթիկ և Անի համայնքներում հացահատիկային մշակաբույսերի, իսկ Ամասիայում և Աշոցքում՝ կերային մշակաբույսերի բերքահավաքն ընթացքի մեջ է: Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
2022-ին մարզում կատարվել է հացահատիկային և հատիկաընդեղենային 31640 հա, տեխնիկական՝ 80 հա, կարտոֆիլի՝ 3489 հա, բանջարեղենի՝ 1264 հա և կերային մշակաբույսերի 9574 հա ցանք:
Մարզի համայնքների տարբեր բնակավայրեր մարզպետարանի պատասխանատուների այցելությունների ընթացքում, նախորդ տարվա համեմատ, դիտարկվել է գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքի աճ: