Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում մեկնարկել են Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից երկրորդի հիմնանորոգման աշխատանքները։ Կամուրջներից առաջինն արդեն իսկ նորոգվել է։



Ապամոնտաժվել է երկրորդ կամրջի հին ծածկը, այս պահին ամրացվում են հենարանները, կփոխվեն հեծանները, կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, կտեղադրվեն բազրիքներ, կկատարվեն այլ աշխատանքներ։

Հիմնադրամից հիշեցնում են, որ Մ-6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն