«Սևան» ազգային պարկը և հանրային N1 լողափն սպասարկող տնտեսվարողը վերացրել է թերությունները
Ստացված ահազանգերի հիման վրա «Սևան» ազգային պարկի և հանրային N1 լողափի սպասարկումն իրականացնող տնտեսվարողը վերացրել է բոլոր խնդիրները։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Վերանորոգվել են հանդերձարանները և հանրային սանհանգույցները, վճարովի պառկելաթախտերը հեռացվել են անվճար շվաքարաների տարածքից, իրականացվում է պատշաճ աղբահանություն:
Հուլիսի 1-ից Սևանում գործում է 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝
ավտոկայանատեղի.
շվաքարաններ.
հանդերձարաններ.
սանհանգույցներ.
ցնցուղարաններ.
խաղահրապարակներ:
Հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում են բուժկետեր, և ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը։
Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
«Սիրելի՛ քաղաքացիներ, նախարարությունը ջանք չի խնայում ձեր ջրափնյա հանգստի պատշաճ կազմակերպման համար, դուք էլ ձեր հերթին, ձեր հանգիստը կազմակերպելիս, մաքուր, խնամված և անխաթա՛ր պահեք մեր շրջակա միջավայրը, մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը»,- նշված է ՇՄՆ հաղորդագրության մեջ։