Նորոգվել է Փանիկի դպրոցի մարզադահլիճի տանիքը
Մայիսի 31-ի ուժեղ քամու հետևանքով «Փանիկի միջնակարգ դպրոցի» մարզադահլիճի վնասված տանիքը վերանորոգվել է՝ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:
Մթնոլորտային տեղումների անարգել ներթափանցումը դեպի շենք կանխելու, հետագայում լուրջ վնասներից խուսափելու նպատակով Շիրակի մարզպետի հանձնարարությամբ դպրոցի շենքում կազմակերպվել էր քննարկում, որին նեկա պատասխանատուներին առաջարկվել էր գտնել խնդրի լուծման ուղիներ։
Շիրակի մարզպետարանի, Արթիկի համայնքապետարանի և շինարարություն իրականացրած կազմակերպության համագործակցության արդյունքում իրականացվել են մարզադահլիճի մասնաշենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքները: Դրանք արդեն ավարտված են։