Աղքյոփին մի օր դրախտ է դառնալու․ հայ-վրացական սահմանի գյուղը
Առանձնացված և Վրաստանից, և Հայաստանից․ վրաց-հայկական սահմանի Աղքյորփիում, սակայն հույս ունեն՝ մի քանի կմ ճանապարհի վերանոգումից հետո վերջապես կվերականգնվի կապը Վրաստանի մյուս գյուղերի և շրջկենտրոնի՝ Մառնեուլիի հետ։ Ավելին՝ այստեղ վստահ են ընդամենը15 կմ-անոց ճանապարհի վերանորոգումը դրախտ է դարձնելու իրենց գյուղը:
Մառնեուլիից 60 կմ հեռավորության վրա՝ ուղիղ Հայաստանի հետ սահմանի մոտ է գտնվում Աղքյորփին․ շրջապատված գեղատեսիլ բնությամբ, որի մի մասին արդեն մի քանի տասնամյակ գրեթե մարդու ձեռք չի կպնում․ Հայաստան-Վրաստան սահմանային խստացումները, շարունակվող սահմանազատման աշխատանքները մարդկանց հեռու են պահում սահմանի անտառներից։
Սահմանի առկայության Վրաստանի հայաբնակ այս գյուղում արդեն համակերպվում են, սակայն մյուս կողմից էլ ավելի չեն մոտենում Վրաստանին, քանի որ գյուղի շարքից դուրս եկած ճանապարհը թույլ չի տալիս։ Այս գյուղ երկրորդ անգամ չեն ուզում գալ հենց միայն ճանապարհի պատճառով․
Խնդիրներին ավելացել է ևս մեկը․ գյուղի դպրոցն այս տարի վթարային է գնահատվել, դասապրոցեսը շարունակելու թույլտվություն չի տրվել։ Գյուղացիները կարծում են, եթե որոշում կայացվի, որ աշակերտները հարևան գյուղերի դպրոց այցելեն, գյուղը կդատարկվի․ «Եթե դպրոց չկա, կյանք չկա, գյուղ չկա․․․»:
Հիշում են՝ գյուղը ժամանակին շրջակա մի շարք այլ սահմանային գյուղերի համար կենտրոն է եղել, գործել է հիվանդանոց, ծննդատուն, այսօր նույնիսկ դեղատուն չկա, գյուղի բժիշկն էլ շաբաթը մեկ անգամ է այցելում։
Սակայն լիահույս են՝ ընդամենը 15 կմ-նոց ճանապարհի վերանորոգումը փոխելու է կյանքը: «Դրախտ է դառնալու, Աղքյորփին աշխարհի կենտրոնն է», — ասում են Աղքյորփիիում ապրողները:
Գյուղ տանող ճանապարհի վերանորոգումն արդեն սկսվել է, նախատեսվում է շահագործման հանձնել արդեն հաջորդ տարի։