Նորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը
ՀՀ պետական բյուջեի միջոցներով, 451 մլն դրամ գումարի շրջանակներում, միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Հ-32/Մ-1/-Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 1+100-կմ 11+784 հատվածում։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
10.684 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն, Վահրամաբերդ և Կապս բնակավայրերով։
Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն։