Օգոստոսի 11-ին և 12-ին մեկնարկել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագծին ուղղված առաջին աշխատանքային հանդիպումը: Այդ մասին ասված է Հայկական ատոմային էլեկտրակայանի Ֆեյսբուքի էջում:

«Այդ նպատակով ՀԱԷԿ-ում էին АО Русатом Сервис, АО ОКБ Гидропресс և АО Атомэнергопроект ընկերությունների ներկայացուցիչները՝ АО Русатом Сервис-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի ղեկավարությամբ:



Հայկական կողմից խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ՄԱԿ կոմիտեի, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ և «ՄՌԱԳՏԿ» ՓԲԸ ներկայացուցիչները, իսկ տեսակապով հանդիպմանը մասնակցել է նաև НИЦ Курчатовский институт-ի ներկայացուցիչը։



Խորհրդակցության օրակարգը շատ հագեցած էր. առանցքային թեմաներն էին «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից մշակված ՇԺԵ-2 հայեցակարգի վերաբերյալ ռուսական կողմի մոտեցումներն ու առաջարկները, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ցանկը, «Համալիր հետազոտություն» և «Անհամապատասխանությունների վերլուծություն» փուլերի կատարման կարգը, որոշ տեխնիկական միջոցառումների նախնական գնահատումը և այլն:



Երկօրյա հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև սեյսմիկ և հրդեհային անվտանգության ապահովման մակարդակի վերլուծությանը, ինչպես նաև ճառագայթաակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի հետ տարվող աշխատանքների՝ հայեցակարգում տեղ գտած մոտեցումներին:

Հանդիպման ավարտին ամփոփվել են ՇԺԵ-2 հայեցակարգի հստակեցմանն ու հաստատմանն ուղղված հետագա քայլերը»,- նշված է գրառման մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն