Անձնական կյանքն առաջին պլանում չէ, նոր ծանոթություններին դեմ չեմ. Սոֆի Դևոյան
Անձնական կյանքը վստահ հիմա առաջին պլանում չէ: Այս մասին ինստագրամյան իր էջի «Stories» բաժնում գրել է պարուհի Սոֆի Դևոյան կրտսերը՝ պատասխանելով նոր ընկերներ ձեռք բերելու վերաբերյալ հարցին:
«Շատ չծավալվեմ, բայց նոր ծանոթություններն ու նոր ընկերները ինձ միայն հաճելի են:
Այնպես, որ ծանոթություններին դեմ չեմ:
Դրսում էլ, որ տեսնում եք, տակից ամաչելով ժպտում եք, հանգւստ մոտեցեք, ես միայն ուրախ եմ ձեզ հետ ոչ վիրտուալ կապի լինելու համար»,- գրել է Սոֆին:
Կրտսեր Սոֆի Դևոյանը ավելի վաղ հաճախ էր լուսանկարներ հրապարակում իր սիրելիի հետ: Վերջերս նրանք մեկնել էին Դուբայ՝ հանգստանալու:
Այժմ պարուհու ինստագրամյան էջում բացակայում են սիրելիի հետ լուսանկարները: