Նախարար Վահան Քերոբյանն ու «ԳՊ էքսպերտ գրուպ ենթակառուցվածքների արդիականացում» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Գալուստյանը օգոստոսի 22-ին ստորագրել են հուշագիր, որի նպատակն է պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա ապրանքահումքային բորսայի ստեղծման գործընթացի փուլային իրականացումը։



Հուշագրով նախատեսված ծրագրի հիմնական փուլերն են նախնական տեխնիկա-տնտեսական հնարավորությունների ուսումնասիրությունը, պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, օրենսդրական նախաձեռնությունը, ապրանքահումքային բորսայի ձևավորումը։



Հուշագրի ստորագրումն ու իրագործումը էականորեն կնպաստի ՀՀ գործարար միջավայրի զարգացմանը, ներքին և միջազգային առևտրի ծավալների աճին, ինչպես նաև պարենային անվտանգության բարձրացմանը։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն