2022 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 18 համայնքում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն՝

• Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, Թալին համայնքներում

• Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում

• Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր համայնքներում

• Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ համայնքներում

• Շիրակի մարզի Անի համայնքում

• Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան համայնքներում

• Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս համայնքներում

• Տավուշի մարզի Բերդ համայնքում

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով, իսկ մյուս համայնքներում ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:




Ինչպես հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 25 կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների անցկացման բոլոր՝ 18 համայնքներում։

«Ապրելու երկիր» կուսակցությունն իր թեկնածուին է առաջադրել 5 համայնքներում։

«Հայ-հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը կմասնակցի 4 համայնքում անցկացվելիք ընտրություններին։

«Արդար Հայաստան» կուսակցությունը և «Միասնական համայնք» դաշինքն իրենց մասնակցությունը կապահովեն երկու համայնքներում անցկացվելիք ընտրություններին։

«Լուսավոր Հայաստան», «Հզոր Համայնք», Նժդեհյան ցեղակրոն», «Կայունություն», «Դեմոկրատական այլընտրանք», «Հանուն ժողովրդի», «Հայ ազգային կոնգրես», «Համախմբում», Միասնություն», «Ազգ-համայնք», «Հայկական Երազանք», «Աշխատանք և Արդարություն», «Զարգացող համայնք», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Մեկ Հայաստան», «Դեպի միասնություն», «Վերելք», «Ազատական», «Արժանապատիվ սերունդ», «Զորավոր համայնք», կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները առաջադրվել են մեկական համայնքներում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն