Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին՝ Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: 



Ինչպես հայտնում են Շիրակի մարզպետարանից, տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում լողուղի է դուրս եկել 133 մասնակից, նրանցից 12-ը ներկայացրել են Շիրակի մարզը։



Կանանց առաջին տարիքային խմբում 1000 մ մրցատարածության վերջնագիծը առաջինը հատել է Գյումրու ջրային մարզաձևերի մարզադպրոցի մարզիչ Անի Ավետիսյանը։ Մեր մարզուհին պարգևատրվել է ոսկե մեդալով, գավաթով և 1 միլիոն դրամ դրամական մրցանակով։ Տղամարդկանց երկրորդ տարիքային խմբի 1500 մ մրցատարածությունում էլ երկրորդ արդյունքը ցույց է տվել կրկին մարզադպրոցի մարզիչ Արմեն Հանեսօղլյանը։ Նա պարգևատրվել է արծաթե մեդալով և 600․000 դրամ դրամական մրցանակով։ Շիրակի մարզի ևս երեք ներկայացուցիչներ տեղ գրավեցին լավագույն տասնյակներում և կստանան դրամական մրցանակներ։




Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն