Գորիսում և համայնքի բոլոր բնակավայրերում մեծ ծավալով աշխատանքներ են իրականացվում
Գորիս խոշորացված համայնքում բազմաթիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում , մասնավորապես հիմնանորոգվում են՝
• Գորիսի թիվ 3, Թիվ 5 և Վերիշեն բնակավայրի մանկապարտեզները
• Հիմնանորոգվում է Ակներ բնակավայրը Գորիսին կապող գլխավոր ճանապարհը
• Փոխվում են համայնքի 5 բնակավայրերի՝ Վերիշեն, Խնձորեսկ, Հարթաշեն, Որոտան, Բարձրավան, ոռոգման ջրագծերը
• Խնձորեսկում հացահատիկաընդեղենի արտադրության գործարան է կառուցվում
• Հիմնանորոգվում է Ավանգարդ 5-րդ/ Ծտի բներ/ թաղամասը
• Կապիտալ նորոգվում է Մխիթար Սպարապետի փողոցից դեպի Դիտակետ տանող մոտեցման ճանապարհն ու հարակից մայթերը
Քարահունջ բնակավայրի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն մի քանի օրից , մրցույթը շահած շինարարական ընկերության հետ պայմանագիրը կնքված է, շինաշխատանքների մեկնարկը կլինի մի քանի օրից։
Ծրագրերի մի մասն իրականացվում է պետություն-համայնք, հիմնական մասը՝ համայնք -տարբեր կազմակերպություններ համագործակցության շնորհիվ։
Գորիսում և համայնքի բոլոր բնակավայրերում այս պահին մեծ ծավալով աշխատանքներ են իրականացվում, որոնք վերահսկվում են համայնքի ղեկավարի մասնակցությամբ: Ընթացիկ առաջ եկող հարցերին ու խնդիրներին փորձ է արվում հրատապ լուծում տալ՝ շինաշխատանքների բնականոն ընթացքը ապահովելու նպատակով: