Հասանելի երթևեկություն` բոլորի համար․ Լոռու մարզում սկսվել է հասարակական տրանսպորտի արդիականացման ծրագիրը
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունն ու ՔՈԱՖ-ը նշել են Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցում նոր, հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված ավտոբուսի գործարկումը, ինչը հանդիսանում է Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցի բարեկարգման համատեղ խոշոր ծրագրի մաս։
Ծրագրի հիմնական նպատակներն են․
հասարակական տրանսպորտով երթևեկությունը հասանելի դարձնել բոլորին՝ այդ թվում տարեցներին ու հաշմանդամություն ունեցողներին,
կառուցել նոր կանգառներ,
խթանել թվային տեխնոլոգիաների կիրառումը բջջային հավելվածի ու անկանխիկ վճարումների համակարգեր ներդնելով։
Նոր ավտոբուսը Փամբակի համայնքապետարանին հանձնելու միջոցառումը մեկնարկել է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, որի ընթացքում իրենց խոսքն են ասացին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանն ու ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։ Օրն ամփոփեցինք ավտոբուսով ՍՄԱՐԹ-ից դեպի Դեբետի գյուղապետարան առաջին ուղևորությամբ։