Այսօր նշվում է գիտելիքի և դպրության օրը:

Հայ հայտնիներն իրենց ինստագրամյան էջերում հրապարակել են մի շարք հոլովակներ և լուսանկարներ՝ շնորհավորելով իրենց երեխաներին ուսումնական մեկնարկի կապակցությամբ: 



Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է որդիների լուսանկարները՝ ինչպես են գնում դպրոց և ինչպես է սեպտեմբերի 1-ն ազդարարվում հայկական ազգագրական երգերի և պարերի ներքո: Լևոն Քոչարյանն էլ հրապարակել է որդիների լուսանկարը՝ կից գրելով. «1-ին և 3-րդ դասարան»:



Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը և իր ամուսինը՝ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը հրապարակել են լուսանկար իրենց որդու հետ և կից գրել. «Խառն ենք, հուզված»:



Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հրապարակել է լուսանկարներ երգչուհի Էմմիի որդու՝ Դանիելի հետ՝ կից գրելով. «Դանիս, հոգիս, քո ու բոլոր երեխաների Սեպտեմբերի 1- ը շնորհավոր: Թող ուսման անընդհատ պրոցեսը ձեզ համար դառնա տոն, ոչ թե ծանրություն: Այսօր սկսվում է ձեր Մեծ կյանքի նոր սկիզբը, ու շատ կարևոր է ամեն վայրկյանն արդյունավետ դարձնելու համար, որ էս դժվար դարում ամուր մնաք»:




Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանը հրապարակել է հումորային հոլովակ՝ ինչպես է երեխաներին դպրոց ճանապարհում և երջանկանում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն