Փոխվարչապետը Գավառում հետևել է հիմնանորոգվող ավտոճանապարհի շինարարության ընթացքին, շրջայց է կատարել քաղաքի հրապարակում
Սեպտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը եղել է նաև Գավառ քաղաքում: Նրան ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Գավառում փոխվարչապետին դիմավորել է համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը: Նրանք միասին դիտարկել են պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվող հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինարարության ընթացքը, եղել են Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որի շրջակայքի սալիկապատման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, շրջայց են կատարել կենտրոնական հրապարակում: