Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն այսօր տոնում է 25–ամյակը։

Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասներ: 

Մարինկան Ինստագրամի իր էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել և մակագրել․ «Այս ծննդյանս օրվան շատ եմ սպասել: 2 տարի է ինչ ինչ պատճառներով չէի կարողանում նշել տարեդարձս: Շատ ուրախ եմ, որ կարողացա այս տարի ի կատար ածել ցանկությունս և նշել սիրելի օրս, ուրախ եմ, սիրված ու երջանիկ: Բարև 25 ես քեզ սպասում էի»:



Ծննդյան արարողությանը նաև ներկա է եղել այս շրջանի նրա խաղընկերը՝ Դավիթ Աֆրիկյանը: Մարինկան իր ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում վերահրապարակել է մի շարք հոլովակներ՝ ինչպես է պարում զուգընկերոջ հետ:

Ծննդյան արարողությանը ներկա են եղել մի շարք հայտնիներ , մասնավորապես Սիսիան Ստեփանյանը, Կարեն Ասլանյանը, Մարիամ Ալեքսանյանը, Հասմիկ Խոջյանը, Վարուժան Մարգարյանը, Հայկ Հովհաննիսյանը և այլք:





Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն