Պատարագ՝ Սբ Գայանե վանքում. այսօր Խաչվերաց է
Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է այսօր Խաչվերացի տոնը: Այդ բերկրառատ օրվա առթիվ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Սուրբ Պատարագից հետո հավատացյալներին քարոզով դիմեց օրվա պատարագիչ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը.
«Սիրելի քույրեր և եղբայրներ,
Այսօր Սուրբ Խաչին նվիրված՝ Խաչվերացի մեծ տոնն է: Մեր Սուրբ Եկեղեցին ընդարձակ տեղ է հատկացրել Փրկչի Սուրբ Խաչի փառաբանությանը՝ Սուրբ Խաչին նվիրված տոներից մեկը՝ Խաչի բարձրացման պատմական իրադարձության հիշատակի օրը ընդգրկելով Հայ Եկեղեցու մեծագույն հինգ տոների շարքում։ Սա նշանակում է, որ Սուրբ Խաչի փառաբանությունը առանցքային է քրիստոնեական կյանքում, այն ուղղակի նույնացվում է մեր Տիրոջ կյանքի ու տնօրինության հետ, նույնացվում է մի ճանապարհի հետ, որի ճամփորդը պիտի դառնա յուրաքանչյուր քրիստոնյա։
Խաչը կամավորաբար ընտրված զրկանքի, տառապանքի ու մահվան ճանապարհն է, որ ավարտվում է հաղթանակով։ Սա հաղթանակ չէ, որը նծայաբերվում է, և ոչ էլ հաղթանակ, որ նվաճվում է նյութական, տեխնիկական ու տեխնոլոգիական առավելություններով։ Այս հաղթանակը կերտվում է ճշմարտության նկատմամբ աճող հավատքի, չնվազող համոզումի և անսահման սիրո ու նվիրումի շնորհիվ։ Այս ճամփորդությանն է կոչում մեզ Քրիստոս, երբ կտրականորեն պատվիրում է. §Ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժան չէ…¦։
Սա տառապանքի, զրկանքի ու չարչարանքի քարքարոտ ու փշոտ ճանապարհն է, որ փոխհատուցվում է մխիթարությաբ ու հաղթանակով։ Քրիստոսի տառապանքը, սակայն, չունի ընդհանուր ոչինչ այն տառապանքի հետ, որն առաջանում է մեղքից, աշխարհային մտահոգություններից ու հոգսերից։
Քրիստոսի տառապանքով չեն կարող մխիթարվել նրանք, ովքեր տառապում են, այո՜, տառապում են սեփական դիրքն ու կարողությունները պահպանելու մոլուցքից, չեն կարող մխիթարվել նրանք, ովքեր տագնապած են իրենց մոլորությունները թաքցնելու վախերից: Քրիստոսիխաչով չեն կարող մխիթարվել նաև նրանք, ովքեր մարդկային մահով ամեն ինչ ավարտված են համարում. Նրանց համար մահն անսահման ամայություն է ու դատարկություն։ Քրիստոսի խաչի տառապանքը մխիթարություն է բերում նրանց համար, ովքեր հրաժարվել են սեփական հավակնություններից, որոնց կյանքը սեր, զոհողություն ու բարություն է թարգմանվում։
Այս տառապանքն է հաղթանակ դառնում:
Շատեն, չափազանց շատ են Տիրոջ սուրբխաչի հակառակորդները։Ահա դրանցից մեկը՝ մարդասիրություն կամ հումանիզմ անվան ներքո: Տեսնում ենք, թե ինչպես է մարդասիրության դրոշի ներքո մերժվում ու ժխտվում Աստվածսիրությունը, թե ինչպես է փորձ արվում Աստուծո պատվանդանին բազմեցնել մարդուն, թե ինչպես են սրբացվում մարդկային կամքը, իրավունքներն ու ազատությունները, մարդկային քմահաճույքներին զոհաբերվում պարզ խելամտությունը և անգամ` Աստվածային կամքը: Այսպես է լինում, որ բարոյազրկումն ու այլասերությունը շքերթ են կազմում ու խրախճանք անում: Ահա այս պատճառով, ինչպես ասում է Պողոս առաքյալը. …Աստված նրանց /մարդկանց/ մատնեց անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխեցին անբնական կարիքով: Նույնպես և արուները թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին նրանց հանդեպ /Հռոմ. Ա 26/:
Տիրոջ ՍուրբԽաչի ոխերիմ ուրիշ հակառակորդ է եսակենտրոնությունը` մարդկային բոլոր ողբերգությունների պատճառը, որը չի հանդուրժում իրենից զատ այլ հեղինակություն, որը ճանաչում է միայն ու միայն մեկ աշխարհ՝ իր շուրջ պտտվող մոլորակը։Կենդանական ինքնապահպանության բնազդեր գիներքո է կառուցվ ու մեսակենտրության սև ամրոցը, որի պատերից ներս տեղ չի մնում Աստվածսիրությանը, հայրենասիրությանն ու եկեղեցասիրությանը։ Երեւակայեք, թե որքա՜ն տանջանք ու տառապանք կա այդ մարդու սրտում, որքա՜ նվախուտագնապ, որքան մաղձու դժգոհություն, բայց, ավաղ, սա Խաչիտառապանք ըչէ: Սա տառապանքն է ինքնակենտրոն ու ինքնակիզվող մեղապարտի, որի ավարտը ավելի սարսափելի է քան հենց՝ինքը տառապանքը։