Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ծառայողները գործուղվել են Վայոց ձոր
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ծառայողները գործուղվել են Վայոց ձորի մարզ: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ԱԻ նախարարը:
«Նպատակն է ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ համատեղ իրականացնել բժշկական աջակցություն և այլ գործառույթներ»,- Ֆեյսբուքում գրել է Արմեն Փամբուխչյանը: