Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում, հայտնում են քաղաքապետարանից։
Նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով, փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և աջ, ձախ գոտուց՝ միայն ուղիղ: