Պետական բյուջեի ֆինանսավորմամբ Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Մեծամոր ճանապարհահատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքների շրջանակում ճանապարհի մաշված վերին շերտը փոխարինվում է 5 սմ հաստությամբ ասֆալտով:



Աշխատանքների արդյունքում առաջացած աղացած (ֆրեզ) ասֆալտը ՀՀ Արմավիրի մարզպետարանի անմիջական հսկողությամբ տրամադրվում է մարզի համայնքներին՝ առկա վատ կամ անանցանելի ճանապարհները, հասարակական նշանակության տարածքները կարգի բերելու նպատակով:



Հավելենք, որ մարզպետարանին դիմում են քաղաքացիներ՝ վերոնշյալ աղացած ասֆալտով իրենց բակերը բարեկարգելու համար: Մարզպետարանի կողմից տեղում ուսումնասիրություն կատարելուց հետո քաղաքացիների պահանջը բավարարվում է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն