Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) երևանյան գլոբալ հանդիպումն ավարտված է: Հոկտեմբերի 5-7-ը Հայաստանը հյուրընկալել էր աշխարհի 100 երկրից, շուրջ 600 պատվիրակի՝ բժիշկներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր։

Եռօրյա պանելային քննարկումներ, մամուլի ասուլիս, պաշտոնական ընթրիք՝ գլոբալ հանդիպման մասնակիցները Հայաստանից հեռանում են, ինչպես իրենք են ասում՝ տպավորված։



Փակման հանդիսավոր արարողությանը ԱԱԲԹ մասնակիցները պատմում էին այս գլոբալ հանդիպման կարևորության, ստացած գիտելիքների ու հմտությունների մասին։

Փակման հանդիսավոր արարողության վերջում, որպես երախտիքի խոսք աշխարհի բոլոր բժիշկներին, հանդես եկավ Տավուշի երեխաներ երգչախումբը։ Դահլիճը հոտնկայս ծափահարում էր փոքրիկ տավուշցիներին։



ԱԱԲԹ հաջորդ՝ 6-րդ հանդիպումը, կկայանա 2 տարի անց:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն