Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Պատարագիչն էր ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան և Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:



Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի մասնակիցները՝ գլխավորությամբ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի:







Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն