Առաջիկայում կունենանք ժամանակակից սարք-սարքավորումներով հագեցած, որակյալ ծառայություններով «Երևան» բժշկական կենտրոն
Երևան քաղաքի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ներառված է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն անվանափոխելու, կանոնադրության փոփոխությունը հաստատելու և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ը միացման ձևով վերակազմակերպելու մասին հարցը:
Քանի որ այս հարցը բավականին հակասական արձագանքներ էր ստացել, նախօրեին Երևանի ավագանու անդամների հետ այցելել եմ Լ.Ա. Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ՝ տեղում իրենց ներկայացրել շենքային պայմանները և այս պահին մատուցվող ծառայությունները:
Կարծում եմ՝ ներկայցված լուսանկարներն ավելի քան պատկերավոր արտացոլում են բուժհաստատության ներկայիս անմխիթար պայմանները, որոնցում դժվար է պատկերացնել լավ ու որակյալ բժշկական ծառայությունների մատուցման հնարավորությունները: