Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի մարտական ​​անօդաչու թռչող սարքերը «Հզորության զորավարժությունների» երրորդ օրը հաջողությամբ ոչնչացրել են ենթադրյալ թշնամու դիրքերը Արաքսի շրջանում։

Այսօր,  ԻՀՊԿ ցամաքային զորքերի «Հզորության զորավարժությունների» երրորդ օրը, ԻՀՊԿ հատուկ ջոկատայինները Mi-17 ուղղաթիռների կիրառմամբ ուղղաթիռային և օդադեսանտային գործողություններ են իրականացրել  կանխորոշված ​​հատվածներում և  վարժանքներ են անցկացրել թշնամու բարձունքների և կապի ճանապարհների գրավման համար, աջակցության ուղիները փակելու նպատակով: 



• Այս  զորավարժություններում  առաջին  անգամ  Արաքս  գետի վրա լողացող  կամուրջ է  տեղադրվել՝  տեխնիկայի և զինուժերի տեղափոխման  համար։  Կառուցվել  է  նաև  հողային  կամուրջ  ճանապարհ:

• Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մասնագիտացված ստորաբաժանումները  համատեղ կերպով  կիրառել են անվտանգության և պաշտպանության սցենարներ։

• Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտական ​​անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ ոչնչացրել են նաև ենթադրյալ հակառակորդի դիրքերը Արաքսի շրջանում: Այս անօդաչու թռչող սարքերը, որոնք նախագծվել և արտադրվել են ցամաքային ուժերի ինքնաբավության ջիհադի կողմից, հագեցած են հզոր մարտագլխիկով՝  կիրառելով արհեստական ​​ինտելեկտ   ունակ են ոչնչացնել թշնամու բոլոր տեսակի դիրքերն ու ամրությունները։

Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի։

• Ըստ Իրանական IRNA գործակալության, «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում այս մասին ասել է  Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն` անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը։

• «Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի, և այդ նպատակին հասնելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես զորավարժություն է սկսել այս տարածաշրջանում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Հոկտեմբերի 16-ին, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը  հեռախոսազրույցի ժամանակ, Անդրադառնալով կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ Աբդոլլահյանն ընդգծել է երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանութունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, նշելով, որ դա Իրանի անփոփոխ դիրքորոշումն է: 

Այս զորավարժությունը կայանում է այն պայմաններում, երբ նախագահ Ռայիսին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցած շաբաթ հանդիպել են, և ասել, որ Իսլամական Հանրապետությունը չի ընդունում որևէ փոփոխություն տարածաշրջանի սահմաններում և աշխարհաքաղաքականության մեջ, և դա տեղի ունենալու դեպքում, Իրանն ուժեղ կպատասխանի և պետք է տեսնել այս զորավարժությունից հետո տարածաշրջանի երկրների դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի:

Sahak Shahmooradian-ի էջից


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն