Նորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի վթարավտանգ հատվածները
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրով նորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի վթարավտանգ երեք հատվածները։ Գյումրու հատվածում այժմ իրականացվում է ասֆալտապատում (մոտ 1 կմ), որին կհետևի անվտանգության տարրերով կահավորումը։
Իսկ Վահրամաբերդ և Մարմաշեն բնակավայրերի հատվածները նույնպես կապահովվեն ճանապարհային նշաններով, աղմկող շերտերով, մետաղական արգելափակոցներով, նշագծումով:
Որոշ հատվածներում կվերականգնվեն նաև մայթերը։